ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Լավ կլիներ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց բացի նաև մաքրություն պահպանել իմանայինք

Լավ կլիներ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց բացի նաև մաքրություն պահպանել իմանայինք
25.04.2014 | 13:39

Թվում էր, ամեն ինչ նախամտածված էր` ապահովելու և փոքր ինչ թեթևացնելու մարդկանց հոգսը` տրանսպորտի անվճար սպասարկում, անվճար ըմպելիքներ (պեպսի կոլա, ֆանտա, և այլ ըմպելիքներ): Նույնիսկ «Բրաբիոն» սերվիսն էր իր փոքրիկ տաղավարից անվճար ծաղիկներ բաժանում մարդկանց: Այս ամենն, իհարկե, հերթի տակ, ինպես միշտ` միմյանց կոխկռտելով, հրելով և ձեռքից-ձեռք փախցնելով… Դե, այսպես եղել է գրեթե միշտ, ցանկացած առիթով, երբ «մայդան» է հանվել ցանկացած որևէ ձրի բան: ՈՒտելուց կամ խմելուց հետո էլ մարդկանց ձեռքում եղած դատարկ տուփերն ու պլաստմասե շշերը հայտնվում էին ուղիղ մարդկանց ոտքի տակ: Տեղ-տեղ կուտակված աղբ էլ կար. Սա անշուշտ ավելի գիտակիցների ձեռքի գործն էր, որոնք գոնե «ֆայմել» էին ոչ թե նետել, այլ` կուտակել անկյուններում:

Մարդկանց մեղավորությունը մեծ է, իհարկե, բայց պակա՞ս մեղավոր են արդյոք օրվա պատասխանատուները, որոնք փոխանակ աղբարկղեր տեղադրեին` հաշվի առնելով մարդկանց բազմությունը, գեղեցկությունն էին ապահովել` յուրաքանչյուր 20 մետրի վրա շարելով փոքրիկ, որի մեջ առնվազն 4-5 շիշ հազիվ կտեղավորվեր, աղբամաններ (թեպետ դրանց հազիվ թե կարելի է աղբաման անունը տալ): Եթե միջոցառման հեղինակները չէին մոռացել վերահսկողության մասին և ամեն մետրի վրա հասարակության կարգը պահպանող ոստիկան կանգնեցրել, կարելի էր նաև աղբամանների մասին մտածել: Թե՞ հաճելի էր նման պատկերը, հատկապես դրսից եկողների համար: Ոստիկաններն իրենք էլ էին քթների տակ ժպտում, երբ դատարկ շշերը մարդկանց ոտքերի տակ գլորվելով խոչընդոտում էին վերջիններիս երթը:
Մինչդեռ պետք էր չմոռանալ մի շատ կարևոր հանգամանք, որ այդ խայտառակ տեսարանը, կարող էր հայտնվել նաև օտարերկրյա լրատվամիջոցների տեսադաշտում, որոնք, ի դեպ, քիչ չէին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Ձևականության հետևից ընկնելով մենք հաճախ մոռանում ենք ամենակարևորը, իսկ հետո արդեն ուշ է լինում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 27012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ